Հայաստանի հավաքականի նորեկ. «Առաջին անգամ էի խաղում նման անվանի ֆուտբոլիստների դեմ» - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

6/02/2021

Հայաստանի հավաքականի նորեկ. «Առաջին անգամ էի խաղում նման անվանի ֆուտբոլիստների դեմ»

Հայաստանի հավաքականի նորեկ. «Առաջին անգամ էի խաղում նման անվանի ֆուտբոլիստների դեմ»

Խորվաթիա – Հայաստան խաղում (1-1) ազգային հավաքականի կազմում իր նորամուտը նշեց «Ուրարտուի» հարձակվող Կարեն Մելքոնյանը։ Խաղից հետո նա կիսվել է իր տպավորություններով․



«Ուրախ եմ, որ կարողացա նորամուտս նշել հավաքականում։ Խաղում էինք անչափ հզոր մրցակցի հետ, որի կազմում կային բավականին հայտնի ֆուտբոլիստներ։ Առաջին անգամ էի նման անվանի ֆուտբոլիստների դեմ խաղում։ Աշխարհի փոխչեմպիոնների հետ ոչ-ոքի խաղալն անխոս լավ արդյունք է։



Ինձ համար մեծ պատիվ է ազգային հավաքականի մարզաշապիկը կրելը։ Ամեն ինչ կանեմ ապագայում, որպեսզի կարողանամ հաստատվել այստեղ ու խաղաժամանակ ստանալ»,- երևանյան ակումբի կայքի հետ զրույցում ասել է 22-ամյա ֆուտբոլիստը:


Մելքոնյանը փոխարինման է մտել երկրորդ խաղակեսի սկզբում:

Комментариев нет: