Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, նախկինում հաշվի առնելով զոհված զինծառայողների հարազատների մտահոգությունները դիերի պահման պայմանների վերաբերյալ, հանձնարարականներ է տվել պատասխանատու գերատեսչություններին ապահովել պատշաճ պայմաններ։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:
«Երեկվա դեպքը անթույլատրելի է ցանկացած պարագայում, եւ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն՝ պարզելու՝ որ պատասխանատու պաշտոնյայի անփույթ գործողությունների հետեւանքով է առաջացել նման խնդիր։ Արձանագրվել է խնդիր, որին երեկ անդրադարձել է նաեւ առողջապահության նախարարությունը, եւ բոլոր միջոցները ձեռնարկվելու են՝ նման իրավիճակները բացառելու եւ թերացած պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու համար»,- նշել է Գևորգյանը։
Комментариев нет:
Отправить комментарий