Սուտ ես ասում դու. Անհետ կորածի հարազատը՝ Արարատի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչին. - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

6/04/2021

Սուտ ես ասում դու. Անհետ կորածի հարազատը՝ Արարատի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչին.



 Անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանեց Արարատի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչ Արմեն Գևորգյանին, ով հայտարարել է, որ թարմ մարմիններ ստացել են միայն պատերազմի առաջին օրերին, իսկ հետո եղել են միայն քայքայված մարմիններ:  «Սուտ ես ասում դու: Էսօր տղերքը քեզ տեսել են, որ մտել ես Բիշարյանի մոտ: Ինչ, իրար հետ խոսել եք, թե ոնց անեք, որ պլստա՞ք: Ցանկացած սուտը, որ լսեմ, անմիջապես ասելու եմ: Լսեք, մենք Ստեփանակերտում այդ մարմիները ԱԻՆ-ի տղերքից հետո մենք ենք մորգում տեսել: Մենք քիչ առաջ հիշեցինք, որ միայն 11 մարմին՝ թարմ խփված, դեռ արյունները կարմիր են բերել: 6-ը մեկ բերեցին, 5-ը՝ մեկ: Բոլորը եղել են թարմ խփված: Դա այն դեպքն է, երբ ասում էինք, որ տղերքն անտառում են, չէին գտնում, հետո թուրքերը բռնում խփում էին ու տալիս: Չփորձեք սուտ խոսել»,-ասել է նա: 


 © shamshyan.com

Комментариев нет: