Սևանի հոգեկան առողջության պահպանման կենտրոնի տնօրենը կդիմի ՄԻՊ-ին՝ կենտրոնի հիվանդներին ՔՊ հանրահավաքի տանելու մասին տեսանյութերի մասով - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

6/18/2021

Սևանի հոգեկան առողջության պահպանման կենտրոնի տնօրենը կդիմի ՄԻՊ-ին՝ կենտրոնի հիվանդներին ՔՊ հանրահավաքի տանելու մասին տեսանյութերի մասով

 Համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որն արվել էր Սևանի Հոգեկան առողջության պահպանման կենտրոնի մոտակայքից, որտեղ երևում էր, թե ինչպես մի խումբ մարդիկ տեղավորվում են սպիտակ միկրոավտոբուսների մեջ։



Նշվում էր, որ Սևանի հոգեբուժարանի անձնակազմն ու հիվանդները տեղափոխվում էին հանրապետության Հրապարակ՝ մասնակցելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական հանրահավաքին։



ArmDaily.am-ի հետ զրույցում Առողջապահության նախարարության խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանն ասաց. «Մենք քայլեր ենք ձեռնարկել։ Սևանի հոգեկան առողջության պահպանման կենտրոնի տնօրենը դիմելու է Մարդու իրավունքների պաշտպանին, որ բավական է այս մարդկանց իրավունքները ոտնահարել, ներքաշել քաղաքական խաղի մեջ։ Չի կարելի իրենց թիրախավորել, դարձնել ծաղրուծանակի ենթակա։


Ի վերջո մարդկանց հետ գործ ունենք, նրանք էլ զգացմունքներ ունեն, իրենք էլ ընտանիք ունեն։ Չի կարելի թիրախավորել մարդկանց քաղաքական շահի համար»։ Փորձեցինք նաև կապ հաստատել Սևանի հոգեկան առողջության պահպանման կենտրոնի տնօրեն Դավիթ Կարապետյանի հետ, սակայն ապարդյուն։


Հայկա Ալոյան

Комментариев нет: