8 միլիոն դրամանոց մատանի, «Range Rover Sport» ավտոմեքենա, 56 մլն դրամ, 95 հազար դոլար. Իշխան Սաղաթելյանի ունեցվածքը - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

6/12/2021

8 միլիոն դրամանոց մատանի, «Range Rover Sport» ավտոմեքենա, 56 մլն դրամ, 95 հազար դոլար. Իշխան Սաղաթելյանի ունեցվածքը

 «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը 10 անշարժ գույք ունի: Նրա՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ Երեւանում ունի 2 բնակարան, իսկ Գեղարքունիքի Գեղամավան համայնքում՝ 8 հողամաս: Անշարժ գույքերից 9-ը համատեղ սեփականություն են:




Որպես շարժական գույք Սաղաթելյանը հայտարարագրել է 1 ավտոմեքենա՝ 2009 թվականի արտադրության «Range Rover Sport 5.0»: Նա ունի 8 մլն դրամանոց մատանի:



Վերջին 1 տարում «Հայաստան» դաշինքի 2-րդ համարը 791 հազար 704 դրամ եկամուտ է ստացել «Նավասար» ընկերությունից՝ որպես աշխատավարձ:



Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Սաղաթելյանն ունեցել է 56 մլն դրամ, 95 հազար դոլար եւ 28 հազար եվրո:


Նա «Ի-Մեգա Սերվիս» ՍՊԸ-ում 100 տոկոս բաժնեմաս ունի:

Комментариев нет: