Քոչարյանի հանրահավաքի համար Արցախից մարդկանց բերող ավտոբուսներից մեկը վթարվել է, կա 5 վիրավոր․ Civic.am - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

6/18/2021

Քոչարյանի հանրահավաքի համար Արցախից մարդկանց բերող ավտոբուսներից մեկը վթարվել է, կա 5 վիրավոր․ Civic.am

 Civic.am-ը Սիսիանի բնակիչներից տեղեկացել է, որ այսօր առավոտից Արցախից ավտոբուսներով մարդիկ են բերում՝ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքին մասնակցելու համար։ Այդ ավտոբուսներից մեկը վթարվել է, 5 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Արցախցիներին տեղափոխող մեքենան ավտովթարի է ենթարկվել M2 մայրուղու Գորայք համայնքի Սառնակունք գյուղի մոտակայքում։   



«Սիսան» ԲԿ-ից մեր հարցին ի պատասխան հաստատեցին, որ վթարվածները Արցախից են։ «Կանչը շտապօգնությունը ստացել է Սանռակունք- Անգեղակոթ ճանապարհից։ Արցախցիներ են, 4-ը՝ կանայք ու երեխաներ, միջին ծանրության են, վարորդի վիճակը ծանր է, վիրահատում են, գտնվում է հոսպիտալում»,- փոխանցեցին հիվանդանոցից։ 


Մեզ հասած տեղեկություններով՝  Քոչարյանի հանրահավաքին մասնակցելու համար արցախցիներին բերել է Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը։

Комментариев нет: