«Ալաշկերտի» եզրային հարձակվող Դավիդ Դավիդյանը հնարավոր է տեղափոխվի Ռուսաստան կամ Ղազախստան:
Sport24.ru-ին հայտնի է դարձել, որ 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Ուֆան», «Խիմկին» և «Աստանան», որի կազմում ելույթ են ունենում Տիգրան Բարսեղյանը և Վարազդատ Հարոյանը:
«Ալաշկերտի» հետ վինգերի պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև օգոստոսի 2-ը:
Դավիդյանը հրավիրվել էր Հայաստանի հավաքական և պետք է մասնակցեր Խորվաթիայի ու Շվեդիայի դեմ առաջիկա ընկերական խաղերին, սակայն «Ալաշկերտի» վերջին մրցավեճում վնասվածք է ստացել և չի միացել ազգային ընտրանուն:
Ավելի վաղ Դավիդյանը ճանաչվել է VBET Պրեմիեր լիգայի աշնանային հատվածի լավագույն ֆուտբոլիստ:
Комментариев нет:
Отправить комментарий