Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանը 2020-ին պարգեւատրվել է 3,7 մլն դրամով. Tert.am - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

6/03/2021

Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանը 2020-ին պարգեւատրվել է 3,7 մլն դրամով. Tert.am

 ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանը 2020-ին ստացել է ավելի քան 3,7 մլն դրամ պարգեւավճար։ Այս մասին Tert.am-ը տեղեկացել է Մանե Գեւորգյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրից:



«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով  փոխվարչապետների դրույքաչափի հաշվարկման գործակիցը սահմանվել է 8,00, այսինքն՝ նրա ամսական աշխատավարձը կազմում է  529 120 դրամ: Հետեւաբար՝ Գեւորգյանի տարեկան աշխատավարձը կազմում է 6 349 440 դրամ:



Հայտարարագրում Գեւորգյանը որպես աշխատանքի վարձատրություն նշել է 10,115,921 դրամ, այսինքն՝ 2020-ի ընթացքում պարգեւատրվել է 3,766,481 դրամով:


Որպես 2020-ի տարեվերջին առկա փոխառության գումար՝ Գեւորգյանը հայտարարագրել է 3,9 մլն դրամ, առկա բանկային հաշիվ՝ 600 000 դրամ։


Комментариев нет: