Սա այն ասֆալտն է, որը 2003թ., դեռեւս իմ նախագահության ժամանակ է գցվել. Ռոբերտ Քոչարյանը՝ Ստեփանավանում - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

6/12/2021

Սա այն ասֆալտն է, որը 2003թ., դեռեւս իմ նախագահության ժամանակ է գցվել. Ռոբերտ Քոչարյանը՝ Ստեփանավանում

 Երբ ես հիմա հանդիպման էի գալիս, նկատեցի, որ ասֆալտը չի թարմացվել երկար տարիներ։ Սա այն ասֆալտն է, որը 2003թ., դեռեւս իմ նախագահության ժամանակ է գցվել։ Այս մասին ասաց Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Ստեփանավանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։




«Ինչո՞վ էիք զբաղված, ինչո՞ւ չեք ասֆալտապատել։ Այսքան տարի ոչինչ չի փոխվել։ Եվ զուգահեռ ինձ հավաստիացնում են, որ Ստեփանավանում շատ են գործող իշխանության կողմնակիցները։ Դե, դա ցույց կտա քվեարկությունը։ Բայց ինչպե՞ս կարելի է 3 տարի ոչինչ չանել եւ կողմնակիցներ ունենալ։ Դա լկտիություն է, ոչինչ չանել ու պահանջել»,- նկատեց Քոչարյանը։


Նա ավելացրեց, որ, ինչպես իրեն ասել են, կառավարությունում կան ստեփանավանցիներ։


«Եթե նրանք չեն հոգացել փոքր հայրենիքի մասին, չեն հոգա մեծ հայրենիքի մասին։ Դա, ասես, հոգ չտանեք հարազատների ու ընտանիքի մասին, ու արածդ միայն խոստանալը լինի»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։

Комментариев нет: