Քանդակագործը վաճառել է անտեսանելի քանդակը 13 000 ֆունտով - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

6/06/2021

Քանդակագործը վաճառել է անտեսանելի քանդակը 13 000 ֆունտով

 Իտալացի քանդակագործ Սալվատորե Գարաուն վաճառել է իր՝ Lo Sono անունով անտեսանելի քանդակը, ինչն իտալերեն նշանակում է «Ես եմ», 15 000 եվրոյով եւ թվել է մի շարք խիստ կանոններ, որոնց պետք է հետեւի գնորդը, գրում է GRM Daily պարբերականը:



Անտեսանելի արվեստի գործի մասին Գարաուն պատմել է Italy24News-ին տված հարցազրույցում. «Վակուումը ոչ այլ ինչ է, քան լի էներգիայով տարածություն, եւ եթե անգամ մենք դատարկենք այն եւ ոչինչ չմնա, համաձայն Հեյզենբերգի անորոշության սկզբունքի, այդ «ոչինչը» կշիռ ունի: Ուստի այն ունի էներգիա, որը վերածվում է մասնիկների, այսինքն՝ մեզ:



Արվեստի գործի ուղեկցող երկտողում նշված է. «Քանդակներն ունեն նոր պատմական արժեք եւ իրենցից ներկայացնում են մեր օրերի իդեալական փոխակերպում:


Երկտողում նաեւ նշված է, որ գործն «ամբողջությամբ անտեսանելի է եւ այդ պատճառով չի կարող ներկայացվել համացանցում: Դեռ ավելին, Գարաուի ոչ նյութական ստեղծագործությունները որեւէ կերպ չեն ազդում շրջակա միջավայրի վրա»:



Комментариев нет: