Առանձնատներ, հողամասեր, UAZ մակնիշի ավտոմեքենա. ինչ ունեցվածք ունի Սասուն Միքայելյանը - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

5/23/2021

Առանձնատներ, հողամասեր, UAZ մակնիշի ավտոմեքենա. ինչ ունեցվածք ունի Սասուն Միքայելյանը

 ArmDaily.am-ը «Հայտարարագիր» շարքում այս անգամ կներկայացնի Սասուն Միքայելյանի ունեցվածքը:


Ո՞վ է Սասուն Միքայելյանը




Ծնվել է 1957թ. նոյեմբերի 7-ին Հրազդանում:


1976-1978թթ. ծառայել է խորհրդային բանակում:


1998թ. ավարտել է Չարենցավանի Գրիգոր Մագիստրոսի անվան համալսարանը, 2004թ.` Հայկական գյուղատնտեսական ակադեմիան (այժմ՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարան): Տնտեսագետ:


1978-1983թթ. աշխատել է Ռոստով, Չելյաբինսկ, Կուրգան քաղաքների (ՌԴ) շինարարական կազմակերպություններում, 1983-1987թթ.` Հրազդանի ԱՏՁ առաքիչ: 1996-1999թթ. եղել է Հրազդանի քաղաքապետ:


Մասնակցել է Արցախյան ազատամարտին: 1988թ. կազմավորել եւ ղեկավարել է «Սասուն» երկրապահ ջոկատը:


2013-2015թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, 2016 թվականից՝ կուսակցության վարչության անդամ:


1995-1999թթ՝ ԱԺ պատգամավոր (թիվ 75 ընտրատարածք): ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետություն» խմբակցության, ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ:


1999-2003թթ` ԱԺ պատգամավոր (թիվ 54 ընտրատարածք): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության, ապա «Հայաստան» պատգամավորական խմբի անդամ:



2003-2007թթ` ԱԺ պատգամավոր (թիվ 41 ընտրատարածք): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում եւ պատգամավորական խմբում չի ընդգրկվել:


07.06.2007-15.09.2009թթ.՝ ԱԺ պատգամավոր (25 ընտրատարածք): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ:


2017-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր («Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Ելք» խմբակցության անդամ:


2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 10 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:


Ամուսնացած է, ունի երեք զավակ: 


Ունեցվածքը


Սասուն Միքայելյանը հայտարարագրել է 2 անհատական բնակելի տուն, որոնցից մեկը Հրազդանում, մյուսը Երևանում, ավտոտնակ, 10 հողամաս, արտադրական նշանակության շինություն՝ Հանքավանում, ինչպես նաև 1978 թ-ի արտադրության UAZ մակնիշի ավտոմեքենա, որը նա ձեռք է վերել 1992 թ-ին։ Տարեսկզբին նա որպես բանկային հաշիվների մնացորդ է հայտարարագրել է 23 հազար դրամ, որը տարեվերջին կազմել է 50,000 դրամ։ Որպես կանխիկ գումար նա հայտարարագրել է 100 հազար դրամ։ Միքայելյանը հայտարարագրել է նաև «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ձեռք բերած բաժնետոմսերի 100 տոկոսը, որը 2004 թ-ի մարտի 23-ին նա ձեռք է բերել 100 հազար դրամով։


Միքայելյանը որպես եկամուտ է հայտարարագրել աշխատանքի դիմաց ստացած վարձատվությունը՝ 8 մլն 682 հազար դրամի չափով, ինչպես նաև 3 մլն դրամի բանկային փոխառությունները։


2019 թ-ին Միքայելյանի կինը, մայրը և երեխաները որպես սեփականություն ոչինչ չեն հայտարարագրել։ Ավագ որդին որպես եկամուտ հայտարարագրել է 236 հազար դրամ, դուստրը՝ 973 հազար դրամ, կրտսեր որդին՝ 2մլն 906 հազար դրամ, մայրը՝ 223 հազար 850 դրամ։



Комментариев нет: