Լուսանկար. Գեյ ակտիվիստը հայտարարել է, որ քվեարկելու է Արման Բաբաջանյանի օգտին. politik.am - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

5/18/2021

Լուսանկար. Գեյ ակտիվիստը հայտարարել է, որ քվեարկելու է Արման Բաբաջանյանի օգտին. politik.am

 Politik.am-ը գրում է. «Մենք արդեն տեղեկացրել էինք, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը վայելում է Հայաստանի ԼԳԲՏ համայնքի լիարժեք աջակցությունը: Մենք նաեւ գրել էինք, որ նրանք մեծ հույսեր են կապում Բաբաջանյանի հետ ու  պատրաստ են առաջիկա ընտրություններում իրենց բոլոր հնարավորությունները դնել, որպեսզի նա ներկայացված լինի Ազգային Ժողովում:



Շաբաթներ առաջ մենք նաեւ գրել էինք, որ Արման Բաբաջանյանը պարբերաբար հանդիպումներ է ունենում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների հետ: Նրանց հանդիպումների ժամանակ քննարկվում են նաեւ քաղաքական հարցեր եւ իրենց ապագա անելիքները:



Հայաստանի ամենահայտնի գեյ ակտիվիստը՝ Սեւակ Կիրակոսյանը Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան էջում գրել է, որ ընտելու է վերջինիս ղեկավարած քաղաքական ուժին. «Ես հենց Սեդա Սաֆարյանի համար ընտրելու եմ ձեզ: Հուսամ միլիտարիզմին ու ռեւանշիզմին տուրք չեք տա»,-գրել է գեյ ակտիվիստը:


Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո գեյ ակտիվիստ Սեւակ Կիրակոսյանը այցելել էր մանկապարտեզներ եւ լուսանկարվել քնած երեխաների հետ: Այս միջադեպը Հայաստանում մեծ աղմուկ բարձրացրեց»։

Комментариев нет: