մայիսի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 06։40-ի սահմաններում Nissan Maxima մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել բաժանարար և հանդիպակապց երթևեկելի գոտում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մեկը՝ «Աբովյան», մեկը՝ Երևանի թիվ 1 համալսարանական, մեկն էլ՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններ։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև ԱԻն հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ կատարող փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել Աբովյանի շտապօգնության ավտոմեքենային։ Դեպքի վայր է ժամանել ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը։ Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Ճանապարհային ոստիկանները տեղում ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի հետաքրքրասեր վարորդներն իրենց ավտոմեքենաները չկայանեն, և խցանում չառաջացնեն։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սերգեյ Ավագյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Տիգրան Բաղյանի, Սոս Սեդրակյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Տ. Բաղյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներվ (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ ) հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։ Փրկարարները կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ և օգնել են՝ ավտոմեքենան քարշակով տեղափոխել ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2021/05/17/1186900/
Լրահոս
Translate
5/21/2021
New
Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում. Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին. մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, 3 վիրավորներից 1-ի վիճակը ծանր է, ժամանել են ՀՀ ՃՈ պետն ու մարզի ոստիկանապետը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Subscribe to:
Post Comments (Atom)
READ MORE
-
Մարդկանց հետ շփան հիմնական մեթոդները 1. Մի քննադատեք, մի մեղադրեք և մի բողոքեք: 2. Ազնվորեն և անկեղծորեն գնահատեք մարդկանց արժանի...
-
Եթե սեքսը լիներ զուտ ֆիզիոլոգիական հաճույք ստանալու ձև, այն կքննարկեին այնքան, որքան քննարկում են, ասենք, ոտնաթաթերի մերսումը։ Սակայն սեքսը ...
-
Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին միշտ էլ մտահոգում է հարցը, թե տղամարդիկ կանանց հատկապես որ հատկություններն են գնահատում: Նախ ...
-
Կարգադրելու իրավունք տալիս է միայն հնազանդությունը: Էմերսոն. Իրավունքի նպատակը խաղաղության ապահովումն է, նրան, հասնելու միջոցոը...
-
1. Դուք պատասխանատվություն չեք ստանձնում ստեղծված իրավիճակի համար Բավական մեծ թվով մարդիկ սովորություն ունեն իրենց սխալների եւ ստեղծված իր...
-
Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։ «Կարմիր շրթներկը երբեք սխալ չի լինում, հատկապես ա...
-
Իտալիայի ամբողջ տարածքում մի քանի տասնյակ հազար տաքսու վարորդներ 48-ժամյա գործադուլ են հայտարարել՝ ընդդեմ ոլորտի ազատականացման, որը ենթադրո...
-
հուլիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Շանգրիլա» խաղատան դիմաց ...
-
«Խեղճ Պուտին, ի՞նչ խոսի սրանց հետ», Լուկաշենկոն ցավում է Պուտինի համար ու խոսելու հարթակ է տրամադրում Մոսկվային ու Կիևին: Զելենսկին առավոտ...
-
Երգչուհի Լիլուն նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է երգիչ Հարութ Փամբուկչյանի հետ։ «Լեգենդի հետ», - հրապարակումը կարճ մակագրել ...
No comments:
Post a Comment