Երեկ՝ մայիսի 21-ին, մոտոցիկլի և ավտոմեքենաների բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում՝ «Մալիբու» սրճարանի դիմաց, բախվել են Hyundai մոտոցիկլը և BMW և Cadillac մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Պարզվել է, որ Cadillac-ը եղել է կայանված։ Ոստիկանությունը պարզում է մոտոցիկլավարի և վարորդների ինքնությունը։ Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
© shamshyan.com
No comments:
Post a Comment