մայիսի 16-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:15-ի սահմաններում, Հրաչյա Քոչարի փողոցում, «Հայաստան» հանրախանութի դիմաց, Dodge մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չույլատրելի հատվածով անցնող 3 հետիոտնի: Այնուհետև Dodge-ը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes Տ-65 մակնիշի և Toyota Camry մակնիշի ավտոմեքենաներին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այդ թվում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Վիլեն Գաբրիելյանն և ՔՊ հիմնադիր-անդամ Սարգիս Ալեքսանյանը:
No comments:
Post a Comment