Արթուր Վանեցյան. Մենք գնում ենք իշխանությունը վերցնելու - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

5/22/2021

Արթուր Վանեցյան. Մենք գնում ենք իշխանությունը վերցնելու



Ես չեմ կիսում այդ գնահատականը, որ կա երկու բեւեռ, հավատացեք՝ «Պատիվ ունեմ» դաշինքում ներառված երկու քաղաքական ուժերն ունեն շատ մեծ թվով աջակիցներ եւ շատ մեծ թվով մարդիկ, որոնք հույս են կապում մեր դաշինքի հետ, եւ ես չեմ համարում ընդդիմադիր դաշտում գործող ազգային ուժերին մեզ հակառակորդ։ Այդ մասին Hraparak-ի հետ զրույցում հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:


«Մենք մրցակիցներ ենք, բայց մենք ունենք գերնպատակ՝ օր առաջ ազատվել էս ապազգային իշխանություններից։ Իսկ ինչ վերաբերում է մրցելուն եւ ապացուցելու ժողովրդին, թե մենք ինչու ենք լավը, եւ ինչու նրանք լավը չեն, ծրագրերը կներկայացնենք, մեր նախընտրական քարոզչությունը կիրականացնենք, եւ ժողովուրդն ինքը կտա իր գնահատականը»,-նշեց նա։


«Մենք գնում ենք իշխանությունը վերցնելու, եւ եթե ընտրությունների արդյունքում մեզ չհաջողվի ունենալ պարզ մեծամասնություն, այդ ժամանակ կքննարկենք կոալիցիա կազմելու հարցը։ Միանշանակ է մեկ բան՝ մենք կոալիցիա չենք կազմելու Նիկոլ Փաշինյանի հետ»,-ընդգծեց Վանեցյանը։

Комментариев нет: