Սյունիքի շուրջ անվտանգության գոտին՝ անհրաժեշտություն - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

5/13/2021

Սյունիքի շուրջ անվտանգության գոտին՝ անհրաժեշտություն

 Ադրբեջանցի զինվորականների անօրինական ներկայությունը Սև լճի տարածքում կոպտորեն խախտում է Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքները և հաստատում Սյունիքի շուրջ անվտանգության գոտու բացարձակ անհրաժեշտությունը, հայտարարել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը, վճռականորեն արձանագրելով  ադրբեջանական զինվորականների ներկայությունը իրական վտանգ է ստեղծում բնակիչների՝ ոռոգման ու խմելու ջրի հասանելիության, անասնապահությամբ զբաղվելու, նրանց կյանքի ու անվտանգության համար:



Պաշտպանն այս հայտարարությունը կուղարկի միջազգային մարմիններին՝ արձանագրելով, որ Սյունիքի մարզի շուրջ պետք է հրատապ կարգով ստեղծվի անվտանգության գոտի և մարզի գյուղերի հարևանությամբ ու համայնքները միավորող ճանապարհներին գտնվող ադրբեջանական զինվորականները, նրանց դրոշներն ու ցուցանակները պետք է հեռացվեն:


Աղբյուրը

Комментариев нет: