Անզեն ենք ու անթիկունք, նստած սպասում ենք, թե ինչ է լինելու մեզ հետ. Էդիկ Բաղդասարյան - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

5/23/2021

Անզեն ենք ու անթիկունք, նստած սպասում ենք, թե ինչ է լինելու մեզ հետ. Էդիկ Բաղդասարյան

 Նիկոլը մատի վրա խաղացնում է բոլորին, նա խաղի իր կանոնները թելադրում ու թելադրում է, բոլորը հլուհնազանդ կատարում են իրենց դերը: Մտածե՞լ եք, թե ինչի վրա եք իշխելու, Հայաստանի ո՞ր կտորի վրա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը:



«Գնում ենք ընտրությունների: Դեռեւս անհաշվելի քանակի ուժեր իշխանություն են ուզում: Նիկոլը մատի վրա խաղացնում է բոլորին, նա խաղի իր կանոնները թելադրում ու թելադրում է, բոլորը հլուհնազանդ կատարում են իրենց դերը: Մտածե՞լ եք, թե ինչի վրա եք իշխելու, Հայաստանի ո՞ր կտորի վրա: Հրապարակներում, դահլիճներում ինչքան ուզում եք խոսեք, պաշտպանության բնազդը վերացել է մեր մեջ: Իսկ գիտե՞ք, որ նույնիսկ աշխարհազոր չենք կարող կազմել, որովհետեւ դա պետությունը պիտի կազմակերպի, որովհետեւ զենքը պետք է տա պաշտպանության նախարարությունը, ստորաբաժանումները պետք է կազմավորեն սպաները, սահմանի տարբեր հատվածներ պետք է ուղեկցեն ՊՆ-ի ներկայացուցիչները, տեղանքում դիրքավորվելու համար տեխնիկան պետք է տա ՊՆ-ն, սնունդը, զենք-զենամթերքի հետագա ապահովումը պետք է անի ՊՆ-ն: Իսկ ՊՆ-ն, այսինքն՝ պետությունը, նման բան չի ուզում անել, նա միայն մտածում է՝ հանկարծ «լարվածություն» չստեղծի: Ու ահա էսպես զրկված ենք երկիրը պաշտպանելու մեր իրավունքից: Իսկ հիմա միջնադար չէ, սրերով, նետ ու աղեղով չենք կարող կռվել, հիմա նույնիսկ անցած դարի 90-ականների պատերազմը չի, հիմա հետախուզության չես կարող գնալ այն ժամանակվա նման, հիմա որեւէ բան նախաձեռնելիս պետք է վստահ լինես, որ ՀՕՊ-ը աշխատում է եւ օդից չեն խփի, հրետանին քեզ օգնելու է: Ու հիմա Արցախի տարածքում չենք, որտեղ հինգ մատի պես գիտենք բոլոր ձորակները, արահետները, աղբյուրները: Ու ողբերգությունն այն է, որ հիմա բանակում որեւէ մեկի հետ չես կարող այս հարցերը քննարկել: Մի խոսքով, անզեն ենք ու անթիկունք: Ու նստած սպասում ենք, թե ինչ է լինելու մեզ հետ: Շարունակեք, շարունակեք նախընտրական շոուները»:

Комментариев нет: