Լավ, ինքնասպան չեղար, գոնե հեռացիր կամավոր, լավ կամավոր չէ՝ պարտադրված հեռացիր, էլի չես գնում, հարց է առաջանում՝ ինչո՞ւ. Վահան Բադասյան - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

5/23/2021

Լավ, ինքնասպան չեղար, գոնե հեռացիր կամավոր, լավ կամավոր չէ՝ պարտադրված հեռացիր, էլի չես գնում, հարց է առաջանում՝ ինչո՞ւ. Վահան Բադասյան

 Սյունիքում իրականում թշնամին ոչ թե 3,5, այլ 7 կմ էր առաջ եկել, երբ ասում են 3,5, նկատի ունեն օդով 3.5 կմ, ցամաքային ճանապարհով իրականում շատ ավելի էին առաջ եկել, կարծեմ թե հիմա հետ են վերադարձել 2 կմ։


Փաստացի նրանք գտնվում են մեր տարածքում և սադրում են։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Վահան Բադասյանը։



«Պետք է հասկանալ, որ իրենք չեն եկել սահմանազատում անելու, եկել են որոշակի պահանջով, որը մեկն է՝ նրանք միջանցք են ուզում, իսկ միջանցք ՀՀ վարչապետը պատրաստ է տալու։ Այսինքն, ոչ թե պատրաստ է տալու, այլ դա արդեն նախագծված է, իսկ նա այդ մասին հիմա դեռ լռում է։ Նա, իհարկե, պնդում է, որ միջանցք չի լինելու, բայց կարծես թե ավելի վատ բաներ են լինելու, խոսքը Տավուշից ու Արարատիի գյուղերից հանձնման մասին է, երկաթգծի կառուցման մասին։



Իսկ Հայաստանի հպարտ, արդեն պարտված քաղաքացիների մեջ դեռ մարդիկ կան, որ այդ մարդուն պաշտում են, սա է ինձ համար անհասկանալի ու զավեշտալի, էլ ի՞նչ անի այդ մարդը, որ համոզվենք, որ նա անգործունակ է ու չարիք է Հայաստանի Հանարպետության համար։ Ավելի ճիշտ՝ ոչ թե անգործունակ է, այլ կարգին էլ աշխատում է՝ պարտությունը պատրաստվելով պարտության, երկիրն ավերելով, տարածքները հանձնելով, Արցախը հանձնելով։


Զավեշտն այն է, որ ով Նիկոլի ավերումներին դեմ է՝ նրան անվանում են ռոբերտական, Քոչարյանին Նիկոլը դարձրել է չարիքի սիմվոլ։ Գիտեք, ես շատ կուզեի, որ որևէ մեկն ինձ ասի գեթ երկու պատճառ, թե ինչու է պաշտում Նիկոլին, չե՞ք տեսնում, որ նա ավերում է երկիրը»։ Նա ընդգծեց, որ բոլոր ժամանակներում պարտված ղեկավարները ինքնասպան են լինում։ «Լավ, ինքնասպան չեղար, գոնե հեռացիր կամավոր, լավ կամավոր չէ՝ պարտադրված հեռացիր, էլի չես գնում, հարց է առաջանում՝ ինչո՞ւ։ Ինձ համար պարզ է, թե ինչու, նա ծրագիր ունի, մոլուցք ունի ավելին խաթարելու, ավելի ավերելու»։



Անդրադառնալով Արցախի սահմանային իրավիճակին՝ նա ասաց, որ ի տարբերություն Արցախի՝ Հայաստանը թեև ճանաչված պետություն է, բայց անտեր է։ «Իսկ տունը եթե անտեր է, տեր չունի, այդ տուն ով ասես, որ չի մտնի, թուրքն էլ, գելն էլ, գազանն էլ»։


 


Քրիստինե Հովհաննիսյան

armdaily.am 

Комментариев нет: