«Հրապարակ». Արա Այվազյանը հրաժարական է տալիս - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

5/22/2021

«Հրապարակ». Արա Այվազյանը հրաժարական է տալիս

 «Հրապարակ» թերթը գրում է. «Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը մայիսի 19-ից մասնակցում էր Դուշանբեում տեղի ունեցող ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին։ Նա Դուշանբեում է տեղեկացել նոր փաստաթղթի գոյության մասին եւ այնտեղից հետեւել է Հայաստանում ծավալվող իրադարձություններին։ Երեկ նրա տեղակալ Ավետ Ադոնցը Գորիսում հատուկ շեշտեց, որ ԱԳՆ-ն տեղյակ չի եղել այդ փաստաթղթից՝ իրենք մամուլից են տեղեկացել։



Մենք տեղեկացանք, որ ԱԳՆ-ում շատ լարված իրավիճակ է՝ բոլորը վրդովված են Նիկոլ Փաշինյանի պահվածքից։ Եվ նախարարն ու փոխնախարարները մտածում են հրաժարական տալու մասին։ Ավելին՝ մեր աղբյուրն ասաց, որ Արա Այվազյանը Դուշանբեում հրաժեշտ է տվել իր պաշտոնակիցներին՝ ասելով, որ Երեւան հասնելուն պես հրաժարականի դիմում է գրելու։


Մենք տեղեկացանք նաեւ, որ իշխանությունը փորձում է կանխել դա, եւ կառավարության երեկվա նիստում Նիկոլ Փաշինյանի ռեւերանսները, թե ԱԳ նախարարը դիվանագիտական լուրջ աշխատանք է տանում, եւ ինքը գոհ է այդ աշխատանքից, հրաժարականը կանխելուն էր ուղղված։ Արա Այվազյանն այժմ ճանապարհին է՝ ժամեր անց կժամանի Հայաստան»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Комментариев нет: