«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այցելել էր Ուրցաձոր համայնք՝ հանդիպելու քաղաքացիներին, զրուցելու, հասկանալու խնդիրները։ Արթուր Վանեցյանը գյուղի երեխաների հետ նաև ֆուտբոլ խաղաց և հյուրընկալվեց գյուղացիներից մեկի տանը։
«Տանջվում ենք, բայց մեջը բան չկա, ամեն ինչ թանկանում է»,–նշում էին գյուղացիները և բարձրացնում կաթի մթերման խնդիրը՝ հայտնելով, որ բոլոր գյուղացիները վարկեր ունեն։
Արթուր Վանեցյանն իր մտահոգությունը հայտնեց, որ Գյուղատնտեսության նախարարությունը փակվել է և կարևորեց բիզնես-խորհրդատու տրամադրելու հարցը։
«Այսօր մեր դրոշի ներքո թե՛ խորհրդարանում, թե՛ կառավարությունում նստած են երիտթուրքերը»,–ասաց գյուղացիներից մեկ ուրիշը։
Ամփոփելով՝ Արթուր Վանեցյանը կարևորեց բանակի զինումը, հզորացումը։ «Մենք պետք է ազատագրենք մեր երկիրը այս չարիքից, չի կարող մի ազգում լինել սև-սպիտակ, բոլորս հայ ենք»,–ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
No comments:
Post a Comment