ՀՖՖ ղեկավարությունն այցելել է Վայոց Ձորի մարզ, ծանոթացել մարզադաշտերի վիճակին (տեսանյութ, ֆոտոշարք) 17Հեղինակ՝ Գևորգ Մովսիսյան
Հաջորդ մրցաշրջանում «Նորավանք» ֆուտբոլային ակումբն իր տնային հանդիպումները կանցկացնի Վայքի «Արևիկ» մարզադաշտում, լայն թափով աշխատանքներ են ընթանում նաև Եղեգնաձորի «Քաղաքային» մարզադաշտում՝ հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը և փոխնախագահ Արմեն Նիկողոսյանն այցելել են Վայոց Ձորի մարզ, տեղում ծանոթացել Եղեգնաձոր և Վայք քաղաքների մարզադաշտերում ընթացող աշխատանքներին:
No comments:
Post a Comment