Ինչո՞ւ չենք հիշում, որ մենք ունենք Արծվաշենի հարց․ Նիկոլ Փաշինյան - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

5/22/2021

Ինչո՞ւ չենք հիշում, որ մենք ունենք Արծվաշենի հարց․ Նիկոլ Փաշինյան

 Ազգային ժողովի արտահերթ նիստում այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսեց տարածված այն տեղեկությունների մասին, թե Տավուշի ու Արարատի մարզերից տարածքներ են զիջվելու Ադրբեջանին։



«Անընդհատ խոսվում է, որ ինչ-որ տարածքներ են հանձնում։ Սիրելի հայրենակիցներ՝ Հայաստանի Հանրապետությունը Արցախյան առաջին պատերազմի հետեւանքով ավելի քան 70 քառակուսի կմ Սովետական Հայաստանի  տարածքներից գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Այսօր մենք սահմանամերձ գյուղեր, որ 30 տարի չունեն վարելահող, այդ գյուղերի բնակիչներն ապրում են եւ հող չունեն, որ մշակեն։ Որովհետեւ իրենց հողերը, որոնք իրենց սեփականությունն են, օկուպացված են, այսինքն գտնվում են Ադրբեջանի հսկողության ներքո։ Այո, մենք էլ ունենք Սովետական Ադրբեջանին պատկանած տարածքներ, որոնք գտնվում են մեր Զինված ուժերի վերահսկողության ներքո։ Ես ավելին ասեմ, դեռեւս 90-ականներից կան Ադրբեջանի ԶՈւ մարտական դիրքեր, որոնք գտնվում են Սովետական Հայաստանի տարածքում։ Եվ նախորդ անգամ պաշտպանության նախարարն էլ ասաց՝ հակառակ իրավիճակն էլ ունենք։ Եվ մենք հիմա պետք է ի վերջո խոսենք, հասկանանք՝ ի՞նչ ենք անում»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը։


 Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կան ամենատարբեր տարբերակներ. «Օրինակ, եղած իրավիճակը արձանագրում ենք որպես պետական սահման, չգիտեմ․․․Մի անգամ հարց բարձրացվեց՝ բա անկլավների հարցը, ասացի՝ ինչո՞ւ չենք հիշում, որ մենք ունենք Արծվաշենի հարց։ Ինչո՞ւ ենք անընդհատ օտար պրոպագանդայի թեզերով խոսում մեր ներքին կյանքում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Комментариев нет: