Երրորդ դասարանցին սպառնացել է բռնաբարել ուսուցչին՝ խոստանալով նաև «արյան ծով» - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

5/22/2021

Երրորդ դասարանցին սպառնացել է բռնաբարել ուսուցչին՝ խոստանալով նաև «արյան ծով»

 Կազանի ողբերգությունը, երբ 19-ամյա պատանին մի քանի օր առաջ գնած որսորդական հրացանով սպանել էր դպրոցի 9 հոգու, այդ թվում՝ 7 աշակերտի, վիրավորել 20-ին, իր արձագանքներն է ստանում Ռուսաստանի տարբեր շրջաններում, հաղորդում է EADaily-ն:



Պերմի երկրամասի Բերեզնիկի քաղաքում մի աշակերտ դանակով հարձակվել է ուսուցչի վրա: 16-ամյա պատանին պնդել է, թե ուսուցիչը դիտավորյալ իրեն ցածր է գնահատել, ինքն էլ որոշել է վրեժ լուծել: Ուսանողը կալանավորված է, ուսուցիչը ստանում է բժշկական օգնություն, նրա վիճակը միջին ծանրության է, դեպքի բոլոր հանգամանքները քննվում են:


Տագանրոգում էլ երրորդ դասարանցին սպառնացել է բռնաբարել ուսուցչին՝ խոստանալով նաև «արյան ծով»: Անչափահասը ժպտալով հայհոյել է ուսուցչին և հայտարարել, որ պատրաստվում է նրան բռնաբարել, հետո կրկնել կազանյան սցենարը: Տեղական լրատվամիջոցները պնդում են, որ նախկինում էլ է տղան ագրեսիա ցուցաբերել, բայց տնօրենը դրան բավարար ուշադրություն չի դարձրել:

Комментариев нет: