Տիեզերակայանից պոկվել է մղիչ սարքը եւ թռչում է ուղիղ դեպի Երկիր - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

5/08/2021

Տիեզերակայանից պոկվել է մղիչ սարքը եւ թռչում է ուղիղ դեպի Երկիր



Այս շաբաթավերջին երկրագնդի վրա կընկնեն Չինաստանի կողմից մեկ ամիս առաջ տիեզերք արձակված հրթիռի բեկորները: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։ Անկումը տեղի կունենա անկառավարելի եղանակով: Տիեզերանավի 18 տոննա կշռով հրթիռն անցած տասնամյակների ընթացքում երկրագնդի մթնոլորտ անկառավարելի եղանակով մուտք գործող ամենամեծ առարկան է: Միացյալ Նահանգները հայտարարել է, որ հետեւում է հրող սարքի անկման ճանապարհը, սակայն ներկա պահին չունի այն պայթեցնելու ծրագիր: ‘’Հույս ունենք, որ այն կընկնի մարդկանցից հեռու մի վայրում’’, ասել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը: Ապրիլի 29-ին դեպի 375 կմ հեռավորությամբ եկրագնդի ուղեծիր ուղարկված March-5b սարքը նույն օրվանից սկսել էր գրանցել բարձրության անկում: Հիմա անկման արագությունը կախված է լինելու օդի խտությունից: Սովորաբար անկող տիեզերանավերն ու նրանց բեկորները, մթնոլորտի միջով անցնելիս, այրվում են բարձր շփման արդյունքում առաջ եկող ջերմության պատճառով: Սակայն քիչ չեն դեպքերը, երբ երկրագնդին են հարվածում բարձր ջերմակայունություն ունեցող մետաղական մասերը: Չինաստանն ուրբաթ օրը հայտարարել է, որ չինական տիեզերակայանից անջատված ու ներկա պահին անկման մեջ գտնվող տիեզերանավից սպառնացող վտանգը չափազանց փոքր է: Ըստ հաշվարկների, այն երկրագնդի վրա կընկնի շաբաթ կամ կիրակի օրերին:



Комментариев нет: