Լիդուշիկը Մարզիկ Ընտրյալ Ունի՞. Ո՞ւմ Է Այսքան Ժամանակ Երգչուհին Խնամքով Թաքցրել (Լուսանկար) - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

5/06/2021

Լիդուշիկը Մարզիկ Ընտրյալ Ունի՞. Ո՞ւմ Է Այսքան Ժամանակ Երգչուհին Խնամքով Թաքցրել (Լուսանկար)

 Փոքրերի աշխարհի մասին այդքան երգող Լիդուշիկն արդեն վաղուց մեծացել է, ըստ Starnews-ի տեղեկությունների՝ արդեն հասցրել է նույնիսկ սիրահարվել:

Լիդուշիկը, կարծես թե, ընտրյալ ունի: Արդեն տեւական ժամանակ է,  ինչ ըստ խոսակցությունների՝  երգչուհին հանդիպում է  ազատ ոճային ըմբիշ Ռազմիկ Պապիկյանի հետ:

Վերջինս Instagram-ի իր էջում Լիդուշիկի հետ բավական մտերմիկ լուսանկար է հրապարակել: Երգչուհին սիրային հրապարակումներ չի անում:

Նշենք նաեւ, որ 21-ամյա ազատ ոճային ըմբիշ Ռազմիկ Պապիկյանը մեծահասակների պայքարում առաջին լուրջ մրցաշարին մասնակցել է  2020-ի դեկտեմբերին. աշխարհի անհատական Գավաթի խաղարկությունում երիտասարդ ըմբիշը բավականին լավ է հանդես եկել ու կարող էր նաև մեդալակիր դառնալ, սակայն, ցավոք, պարտվել է 3-րդ տեղի համար պայքարում ու բավարարվել 5-րդ տեղով:

Իր կարիերայի մասին մարզիկը նշում է հետեւյալը.

«Սպորտային կյանքում իմ ամենամեծ ցանկությունն է դառնալ այնպիսի մարզիկ, որին կճանաչեն ամբողջ աշխարհում։ Այդ փառքին հասնելու համար ջանք ու եռանդ չեմ խնայի և հանուն դրա պատրաստ եմ շատ դժվարությունների միջով անցնել»։

Комментариев нет: