Մայրը լողավազանի մեջ հայտնաբերել է մանկահասակ երեխայի խեղդամահ եղած դին - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

5/18/2021

Մայրը լողավազանի մեջ հայտնաբերել է մանկահասակ երեխայի խեղդամահ եղած դին

 Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում մայրը, իրենց տան դիմացի ծաղկանոցում գտնվող ջրով լի լողավազանի մեջ հայտնաբերել է 2019 թ. որդու խեղդամահ եղած դին։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասացին Ոստիկանության լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության եւ լրատվության բաժնից։



«Մայիսի 15-ին ժամը 12.05-ին հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում Սայաթ-Նովա գյուղից հիվանդանոց է տեղափոխվել 2019 թ. ծնված տղա երեխա։ Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 11.50-ի սահմաններում, երեխայի մայրը, իրենց տան դիմացի ծաղկանոցում գտնվող ջրով լի լողավազանի մեջ հայտնաբերել է որդու խեղդամահ եղած դին եւ տեղափոխել հիվանդանոց»,-հայտնեցին ոստիկանությունից»,– հայտնեցին ոստիկանությունից։



Դեպքի փաստով զբաղվում է Քննչական կոմիտեն։

Комментариев нет: