Անընդունելի եմ համարում անհասկանալի այս պատերազմում պարտվածի կարգավիճակի գիտակցմանը համակերպվելը․ որոշել եմ չառաջադրվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին․ Սասուն Միքայելյան - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

5/22/2021

Անընդունելի եմ համարում անհասկանալի այս պատերազմում պարտվածի կարգավիճակի գիտակցմանը համակերպվելը․ որոշել եմ չառաջադրվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին․ Սասուն Միքայելյան


 

Հետպատերազմյան շրջանում ներքաղաքական լարված իրավիճակը էլ ավելի չսրելու մտահոգությունից միայն ձեռնպահ եմ մնացել հրապարակային ակտիվ քաղաքական որևէ դիրքորոշում հայտնելու գայթակղությունից՝ գիտակցելով, որ ցանկացած դժգոհության կամ քննադատության արտահայտության դեպքում  ԵԿՄ-ն կներքաշվեր ներքաղաքական գործընթացների մեջ, ինչը կարող էր հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։ Այս մասին ԵԿՄ վարչության ֆեյսբուքյան էջում տարածված տեսանյութում հայտարարել է ԵԿՄ նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։ «Ներքաղաքական իրավիճակը հանգուցալուծելու, ժողովրդի կողմից նոր իշխանության ձևավորումն ընդունելու միակ ճանապարհը համարել եմ արտահերթ ընտրությունների անցկացումը, որին հնարավորինս նպաստել եմ այս ամիսների ընթացքում»,-նշել է նա, ապա հայտարարել․ «Լինելով Արցախյան հաղթական պատերազմում զինվոր ու հրամանատար, ԵԿՄ վարչության նախագահ՝ անընդունելի եմ համարում անհասկանալի այս պատերազմում պարտվածի կարգավիճակի գիտակցմանը համակերպվելը, և ինչը հարիր չէ իմ ու իմ կողմից ղեկավարվող կառույցի անցած ճանապարհին ու առաքելությանը։ Նման և այլ հանգամանքներից ելնելով՝ որոշել եմ չառաջադրվել որպես թեկնածու հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ մնալով հավատարիմ իմ ժողովրդին, ԵԿՄ-ին ու իմ կոչմանը»։


 © shamshyan.com 

Комментариев нет: