Մոսկվայում վերջին հրաժեշտն են տվել ՌԴ ժողովրդական արտիստ Միխայիլ Բաղդասարովին - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

5/11/2021

Մոսկվայում վերջին հրաժեշտն են տվել ՌԴ ժողովրդական արտիստ Միխայիլ Բաղդասարովին

 Մոսկվայի «Ցվետնոյ բուլվար» փողոցի կրկեսում կայացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, կենդանիների վարժեցնող Միխայիլ Բաղդասարովի հրաժեշտի արարողությունը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Ռուսաստանի պետական կրկեսին:   



«Քաղաքացիական հոգեհանգիստն ավարտվել է, սկսվել է հուղարկավորության արարողությունը»,- ասել է կրկեսի ներկայացուցիչը:


Նշվում է, որ արտիստի մարմինը դագաղով տեղադրված է եղել կրկեսի բեմում՝ շրջապատված ծաղիկներով և ծաղկեպսակներով: Բեմում նաև էկրան է տեղադրված եղել, որին ցուցադրվել են Բաղդասարովի լուսանկարները նրա ելույթներից:


Հրաժեշտի արարողությանը ներկա են եղել Ռուսաստանի պետական կրկեսի գլխավոր տնօրեն Սերգեյ Բելյակովը, Մոսկվայի մեծ կրկեսի տնօրեն Էդգարդ Զապաշնին, ինչպես նաև վարժեցնողներ, Կրկեսի գործիչների միության ներկայացուցիչներ:


Միխայիլ Բաղդասարովը կյանքից հեռացել է մայիսի 4-ին` 75 տարեկանում: Մահվան պատճառ է դարձել թոքերի բորբոքումը: Դերասանին հուղարկավորելու են Տրոյեկուրովսկոյե գերեզմանոցի արվեստի գործիչների ծառուղում:

Комментариев нет: