ՀՖՖ-ի հայտարարությունը Խոակին Կապառոսի որոշման վերաբերյալ - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

5/26/2021

ՀՖՖ-ի հայտարարությունը Խոակին Կապառոսի որոշման վերաբերյալ

 Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական հայտարարություն է տարածել.



«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խստորեն դատապարտում է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի կողմից կազմի հրապարակումից հետո սկսված քաղաքական շահարկումները:



Մայիսի 24-ին ՀՖՖ պաշտոնական կայքում հրապարակվեց Հայաստանի ազգային հավաքականի՝ առաջիկա հանդիպումների համար նախապատրաստվող ֆուտբոլիստների հայտացուցակը: Դրանից հետո հանրության որոշ շրջանակներում սկսվեցին կազմի ընտրության վերաբերյալ տարատեսակ շահարկումներ, որոնք ակնհայտորեն պարունակում են քաղաքական ենթատեքստ և կրում են պատվիրված բնույթ:


Նշենք, որ տևական ժամանակ է՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որդեգրել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի որոշումներին, մասնավորապես, կազմի ընտրությանը չմիջամտելու քաղաքականություն: Հավաքականի կազմը որոշում է բացառապես գլխավոր մարզիչը՝ ելնելով առաջիկա հանդիպումների համար իր ընտրած մարտավարությունից կամ նպատակներից:


Խոակին Կապառոսի՝ գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո՝ ազգային հավաքականի հերթական խաղից առաջ, կրկին փորձ է արվում բացասաբար ազդել ազգային հավաքականում տիրող հիանալի մթնոլորտի վրա: Ուստի, ևս մեկ անգամ ստիպված ենք կոչ անել զերծ մնալ քաղաքական շահարկումներից»:

Комментариев нет: