Ֆրանսիան պատրաստ է, ըստ անհրաժեշտության, ՄԱԿ-ի մանդատով ռազմական աջակցություն ցուցաբերել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

5/16/2021

Ֆրանսիան պատրաստ է, ըստ անհրաժեշտության, ՄԱԿ-ի մանդատով ռազմական աջակցություն ցուցաբերել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ



Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ Ֆրանսիան պատրաստ է նաև ռազմական օգնություն տրամադրել Հայաստանին։ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Երեկ ես հեռախոսազրույց ունեցա Ֆրանսիայի նախագահի հետ, և Մակրոնի դիրքորոշումը նույնպես եղել է միանշանակ։ Ավելին, նա ասել է, որ դիտարկում է հարցի տեղափոխումը ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ։ Ասել է, որ անվտանգության ՄԱԿ-ի մանդատով, ըստ անհրաժեշտության, Ֆրանսիան պատրաստ է նաև ռազմական աջակցություն ցուցաբերել հարցի կարգավորման միջազգային ջանքերին»,- ասաց Փաշինյանը։ «Կարևոր է, որ այս թեմայով անվտանգության խորհրդի մշտական անդամները միմյանց հետ հաղորդակցության մեջ լինեն»,-նշեց Փաշինյանը: Նա նաև հավելեց` Հայաստանը հետևում է այդ գործընթացներին։


Комментариев нет: