Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը Instagram-ի իր էջում անդրադարձել է իսպանական «Կադիս» տեղափոխությանը։
Հարոյանը լուսանկար է տեղադրել ու գրառում կատարել․
«Ուրախ եմ «Կադիսի» հետ պայմանագիր կնքելու կապակցությամբ։ Շատ շուտով հանդիպելու ենք։ Գրկում եմ բոլոր երկրպագուներին»,-գրել է Հարոյանը։
«Կադիսը» համաձայնության է հասել «Աստանայի» հետ 28-ամյա պաշտպանի տրանսֆերի հարցում: Հարոյանի հետ կնքվել է 2 տարվա պայմանագիր՝ մինչև 2023 թվականը:
Комментариев нет:
Отправить комментарий