Ստյոպա Սաֆարյանը Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել. նա կմասնակցի ընտրություններին - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

5/25/2021

Ստյոպա Սաֆարյանը Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել. նա կմասնակցի ընտրություններին

 «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը պատրաստվում է մասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին: Վերջինս լինելու է «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի ցուցակում: 



Մեր տեղեկություններով, Սաֆարյանն իր ազատման դիմումն արդեն ներկայացրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:


Հիշեցնենք, որ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի ցուցակում է նաև Սաֆարյանի քույրը՝ փաստաբան Սեդա Սաֆարյանը: Դաշինքի եռյակն այսպիսինն է՝ Արման Բաբաջանյան, Լևոն Շիրինյան, Սեդա Սաֆարյան:


Ստյոպա Սաֆարյանը եղել է 4-րդ գումարման ԱԺ պատգամավոր «Ժառանգություն» կուսակցության ընտրացուցակով:

Комментариев нет: