Նա էլ բացեց բոլոր խաղաթղթերը հանդիսատեսի և մյուս հյուրերի առջև: Բանն այն է, որ Լիլի Մորտոն ու նման բնույթի մոդելները ահռելի գումարներ են վաստակում համացանցում՝ կատարելով իրենց գովազդատուների պատվերները: Բայց սա դեռ ամենը է. Անդրանիկը պատմեց, որ նման կարգի ինստագրամյան աստղերը օգտվում են նաև մեծահարուստ տղամարդկանց գումարներից, նրանց հովանավորությամբ այցելում Եգիպտոս, Դուբայ և այլ կուրորտային երկրներ:
Իր խոսքով՝ ինքը շատ աղջիկների է ճանաչում, որ ապրելու համար գումար չունեն, բայց ինստագրամում լուսանկարներ են ներբեռնում թանկարժեք հյուրանոցներից և հանգստավայրերից՝ կադրից դուրս թողնելով իրենց հարուստ սիրեկաններին:
Այդ պահին էլ խոշոր պլանով տեսախցիկը ֆիքսեց Լիլիի անհանգիստ դեմքը, որ կարծես ինչ-որ բանից վախեցած էր:
Սրանից հետո էլ պարզ է դառնում, թե ինչպես է մեր մոդելը իրեն կարողանում թույլ տալ հանգստանալ նման թանկարժեք երկրներում: Եվ ահա թե որքան արժե Լիլիի հետ ժամանակ անցկացնելը
No comments:
Post a Comment