«Ինքնիշխան Հայաստանը» քարոզարշավ չի իրականացնում, եկել ենք առաջնագիծ ու այստեղ ենք լինելու որքան որ պահանջվի. Սանասարյան - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

5/22/2021

«Ինքնիշխան Հայաստանը» քարոզարշավ չի իրականացնում, եկել ենք առաջնագիծ ու այստեղ ենք լինելու որքան որ պահանջվի. Սանասարյան

 «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը պետության անվտանգության սպառնալիքի պայմաններում քարոզարշավ չի իրականացնում: Այս մասին «Ֆեյսբուքի» էջում գրել է կուսակցության հիմնադիր անդամ Դավիթ Սանասարյանը:



«Մեր կուսակցության անդամների և մարտական ընկերների հետ միասին եկել ենք առաջնագիծ ու այստեղ ենք լինելու որքան որ պահանջվի: Միգուցե քաղաքական առումով կորցնում ենք, բայց մեր ընտրության մեջ չենք տատանվել ոչ մի վայրկյան. հայրենիքին ծառայելուց ավելի կարևոր առաքելություն չկա:


Մեր բաղձալի բարձունքներում եռագույնը պիտ ծածանվի վաղ թե ուշ:


Լավ եղեք»,- ասված է գրառման մեջ:

Комментариев нет: