Հարոյան․ «Այս տրանսֆերի հարցում մեծ է Խոակին Կապառոսի ներդրումը» - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

5/29/2021

Հարոյան․ «Այս տրանսֆերի հարցում մեծ է Խոակին Կապառոսի ներդրումը»

 Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը հարցազրույց է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին, որի ընթացքում խոսել է իսպանական «Կադիս» տեղափոխության մասին։ Հարոյանի խոսքով՝ տրանսֆերի հարցում մեծ դերակատարում է ունեցել ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։



«Ազգային հավաքականի վերջին հանդիպումներից հետո Խոակին Կապառոսն ինձ հարցրեց՝ արդյո՞ք կցանկանամ խաղալ Իսպանիայի Լա Լիգայում։ Ես պատասխանեցի՝ այո, շատ։ Նա ասաց, որ կօգնի ինձ այդ հարցում: Կապառոսի ներդրումն այս տեղափոխության հարցում շատ մեծ է․ հենց նրա միջնորդությամբ «Կադիսում» իմացան իմ մասին: Դրանից հետո զանգահարեցին ինձ և պայմանագիր առաջարկեցին։



Շնորհակալ եմ Խոակին Կապառոսին և բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ օգնեցին այս տրանսֆերի հարցում։ Շնորհակալ եմ նաև «Աստանայի» ղեկավարությանը, որը հասկացավ, թե որքան կարևոր է այս տրանֆերն իմ հետագա կարիերայի համար: Ակումբն ընդառաջեց ինձ, չնայած չէր ուզում հիմնական կազմի ֆուտբոլիստ կորցնել մրցաշրջանի միջնամասում։


Այս պահին բոլոր մտքերս դեռ «Աստանայի» հետ են, քանի որ թիմը չեմպիոնության համար է պայքարում և առաջին շրջանից հետո ոչ մի պարտություն չի կրել»,-ասել է Հարոյանը։


Հարոյանը «Կադիս» տեղափոխությունից հետո նայել է իր նոր ակումբի մրցելույթները․


«Հնարավոր տեղափոխությանս մասին լուրը ստանալու օրվանից սկսել եմ հետևել «Կադիսի» մրցելույթներին: Շատ ուրախ եմ, որ դառնալու եմ այդ թիմի մասնիկը։ Միշտ երազել և հավատացել եմ, որ կարիերայիս մի հատվածում հանդես եմ գալու որևէ թոփ առաջնությունում»,-եզրափակել է Հարոյանը։

Комментариев нет: