Փոխհրաձգությունը տևել է մի քանի րոպե. զինծառայող Խուրշուդյանը մահացել է հիվանդանոցում. մանրամասներ այսօրվա փոխհրաձգությունից - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

5/26/2021

Փոխհրաձգությունը տևել է մի քանի րոպե. զինծառայող Խուրշուդյանը մահացել է հիվանդանոցում. մանրամասներ այսօրվա փոխհրաձգությունից

 Պաշտպանության նախարարությունն այսօր տեղեկություն հրապարակեց այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում թշնամու արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում, մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (ծնված 1989 թ.)։


Պաշտպանության նախարարությունից ArmDaily.am-ին տեղեկացրին, որ տվյալ պահին իրադրությունը վստահելի է, կրակոցներ չկան։


Մեր տեղեկություններով կրակահերթերը շատ կարճ են տևել։ Թե ադրբեջանական կողմից արձակված կրակը՝ հստակ հրամանի արդյունք է եղել, թե պարզապես զինծառայողի կողմից ինքնագործունեության արդյունք՝ հայտնի չէ։


Զինծառայող Խուրշուդյանը մահացել է հիվանդանոցում՝ կյանքի հետ անհամատեղելի վիրավորումներ ստանալու հետևանքով։


Վերջինսիս հիվանդանոց են տեղափոխել վիրավորումը ստանալուց անմիջապես հետո։


Հիշեցնենք, որ արդեն 13 օր է, ինչ զինված թշնամին խախտելով ՀՀ սուվերեն տարածքը, Հայաստանի սահմաններից ներս դիրքավորվել է, իսկ իշխանությունները բանակցություններ են տանում այն հույսով, որ ադրբեջանցիներն ինքնակամ կլքեն տարածքը ու կվերադառնան ելման դիրքեր՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության տարածք։

Հայկա Ալոյան

Комментариев нет: