Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի Խնածախ գյուղում այսօր միջադեպ էր գրանցվել ադրբեջանցի զինվորականների գողության հետևանքով: Վերջիններս մտել էին գյուղ, երկու ձի ու մեկ քուռակ գողացել:
ArmDaily.am-ի հետ զրույցում Խնածախի բնակիչ Նվեր Հակոբջանյանը տեղեկացրեց, թե ինչպես է դեպքը եղել:
«Մեր դիտակետից զինվորները չեն կարողանում տեսնել իրանց դիտակետը, մեր տարածքից գողացել են, դե մերոնք չեն տեսել,որովհետև չի դիտարկվում: Գողացել են երկու հատ ձի, մի հատ քուռակ: Գողացել, տարել են ադրբեջանցիք: Հիմա մունք էլ ասում ենք՝ մի ժամ, երկու ժամից չբերեն՝ մտնելու ենք իրանց վրանը վառենք իրանց հետ: Օբշի Խնածախի ջահելներով մտնելու են իրանց վրանը վառեն»:
Նա պատմեց, որ փորձել է կապ հաստատել ռուս խաղաղապահների հետ, սակայն ձիերին վերադարձնել չի հաջողվել, ասաց, որ տարբեր տեղեր զանգել են, սակայն անարդյունք:
Ստիպված է եղել անձամբ գնալ ու ձիերը գողացած ադրբեջանցիներին զգուշացնել, որպեսզի գողոնը վերադարձնեն:
«Անձամբ ես գնացել եմ իրանց մոտ, ասել եմ՝ երկու ժամից չտաք՝ ձեր վրանը վառելու եմ:Իրանք ասին՝ չեք կարա, ասեցի՝ կարամ, անելու եմ»,-ասաց Հակոբջանյան Նվերը:
Նա նշեց, որ այդ դիտակետում տասը ադրբեջանցի կա: Նվերը տեղեկացրեց, որ Խնածախի երիտասարդներն արդեն վերև են բարձրացել,որպեսզի նշված ժամկետում ձիերին չվերադարձնելու դեպքում վառեն ադրբեջանցիների վրանը:
Խնածախի բնակիչը նշեց, որ այսօր ձի են գողանում՝ վաղը երեխաներին կգողանան և պատկան մարմիններին կոչ է անում զինել իրենց, որպեսզի կարողանան ադրբեջանցիների հարձակումներից պաշտպանել գյուղը:
No comments:
Post a Comment