Լիզա Ճաղարյան. Միակ ելքը երկուսին էլ մերժելն է - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

5/30/2021

Լիզա Ճաղարյան. Միակ ելքը երկուսին էլ մերժելն է

 Ոմն ֆեյսբուքաֆեյք «ահազանգում է», որ Շմայսն ու յուր «շրջակա միջավայրը» Էջմիածնի գյուղերի բնակիչներին փող են բաժանում եւ, փողի դիմաց` անձնագրի պատճենը պահանջում։



Հնարավո՞ր բան է։ Իհարկե։ Նույնիսկ` անխուսափելի է, որովհետեւ օրվա իշխանության դեմ կատաղի պայքարի գործին լծված են ընտրակեղծիքների գործում տարիներ շարունակ թրծված քոչարյանականները, որ բոլորիցս լավ գիտեն` իրենց միակ ուժը փողն է ու այդ փողի զորությամբ` քվեներ փախցնելը։


Իսկ ովքե՞ր են նստած իշխանության ղեկին։ Պատասխանենք այս նույն Քոչարյանի ոճով ու լեզվով. «Ընտրությունները կեղծելու ռեսուրսը չունեն։ Կառավարման տեսակետից էնքան ապիկար են, որ նույնիսկ դրա շնորհքը չեն ունենալու»։


Ահա այս «շնորհքով» Քոչարյանն ու նրա ստաժավոր ընտրակեղծարարներն են ներկա փուլում, գոնե արտաքուստ, փաշինյանականներին արժանի հակառակորդները։ Իսկ թե ինչպիսի «շնորհքներ» ունեն այս մարդիկ, եւ թե ինչպես օրվա ապիկար իշխանություններին (այս բնորոշմանը դժվար է չհամաձայնել, եթե նույնիսկ բնորոշողը Ռոբերտ Քոչարյանն է) շռնդալից հաջողվեց հանցագործներին «երկրի փրկիչներ» դարձնել, գաղտնիք չէ անգամ ամենաանտեղյակ ու ամենաանտարբեր հայաստանցու համար։


Ե՞վ։


Եվ ի՞նչ է սպասվում երեք տարի շարունակ գեթ մեկ օր գլուխը հանգիստ բարձին չդրած, ջախջախված, նվաստացված, անվերջանալի թվացող կսկիծներից բզկտված հոգով եւ խաղաղություն ու անդորր տենչացող ՀՀ քաղաքացիներին, եթե արտահերթ ընտրություններից հետո Հայաստանի ղեկը հայտնվի այս երկու ուժերից որեւէ մեկի ձեռքին։


Մի կողմում` մեծաբերան փանջունիներ են, որ ընդունակ չեն սկսած որեւէ գործ ավարտին հասցնելու, բայց պոռոտախոսությամբ հավասարը չունեն, իսկ մյուս կողմում` ցանկացած «անկանխատեսելի» քայլի (Քոչարյանի նախընտրական խոստումներից է) ընդունակ նախկիններն են։ Իսկ թե ինչպիսի քայլերի են ընդունակ այս նախկինները` իրենց առաջնորդի դիրիժորությամբ, կարիք չկա հիշեցնելու, որովհետեւ ցանկացած հրապարակային ելույթի ընթացքում Քոչարյանն ինքը հաճույքով հիշեցնում է իր «շնորհքների» մասին։


Ուրեմն, ի՞նչ է սպասվում Հայաստանին` սրանցից որեւէ մեկի հաղթանակի դեպքում։


Նորանոր աղետներ միայն` սահմռկեցնող ու «անկանխատեսելի»։


Կհաղթի Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը, ուրեմն` կշարունակենք կորցնել դեռեւս քիչ թե շատ պահպանվածը, կշարունակենք լսել հերթական անպտուղ, դատարկ ու մանկամիտ հոխորտանքները եւ կդառնանք Քոչարյան Ռոբերտի «անկանխատեսելի» հակաքայլերի սարսափահար հանդիսատեսը։


Կհաղթի Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժը, այս դեպքո՛ւմ էլ կշարունակենք կորցնել դեռեւս քիչ թե շատ պահպանվածը,  որովհետեւ «վոյինն» արդեն հասցրել է պարծենալ, որ հետ է բերելու կորցրած տարածքները (բնականաբար, դեռեւս ողջ մնացած մեր պատանիների կյանքի հաշվին), Հայաստանն էլ կդառնա թունդ վիրավորված այս պարոնի վրեժխնդրության «մասանդրա»` բոլորիս քաջածանոթ չարագուշակ հոտով։ Դե՛, չմոռանանք նաեւ, որ այս երեք տարիների ընթացքում ահագին չնախատեսված ծախսեր է արել ամբաստանյալը, ձեռը քարի տակ չի` «շնորհքն» այստեղ էլ կցուցադրի, որ «քամուն տվածը» հետ բերի։


Է՞լ ինչ արհավիրքներ կթափվեն Հայաստանի գլխին` Նիկոլի կամ Ռոբերտի իշխանության դեպքում, կարծիքները կարող են նաեւ տարբերվել, բայց որ` դրանք միմիայն արհավիրքներ են լինելու, եւ Հայաստանի քաղաքացիները նույնիսկ իրենց երազներում խաղաղություն չեն տեսնելու` անհերքելի է։


Ե՞լքը։


Միակն է` երկուսին էլ մերժել եւ ուղարկել պատմության աղբանոցը։




Комментариев нет: