Արտակարգ իրավիճակ Արարատի մարզում. փոթորիկը Խաչփառ գյուղում տան տանիքներ է պոկել ու շպրտել, կոտրել էլեկտրասյուներ և հաստաբուն ծառեր. - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

5/23/2021

Արտակարգ իրավիճակ Արարատի մարզում. փոթորիկը Խաչփառ գյուղում տան տանիքներ է պոկել ու շպրտել, կոտրել էլեկտրասյուներ և հաստաբուն ծառեր.


 

Մայիսի 22-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում:   Ժամը 14:00-ից 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Խաչփառ գյուղում փոթորիկը տան տանիքներ է պոկել և շպրտել, տապալել էլեկտրասյուներ ու կոտրել հսկայական ծառեր:   Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին գյուղապետ Շահեն Մարտիրոսյանը տուն առ տուն արձանագրում է վնասները, իր մոտ նշում տուժած գյուղացիների տվյալները, որոնք ուղարկելու է Արարատի մարզպետարան: Էլեկտրասյուների տապալման պատճառով գյուղը հոսանքազրկվել է: Օպերատվորեն գյուղ են ժամանել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Արաքս» մասնաճյուղի ներկայացուցիչները, ովքեր մի քանի բրիգադներով արդեն սկսել են աշխատանքներ՝ տապալված սյուները նորերով փոխարինելու համար, որպեսզի ժամերի ընթացքում վերականգնվի էլեկտրամատակարարումը:   Փոթորիկը նաև գյուղի գերեզմաններում է ավիրածություններ արել՝ կոտրելով հանգուցյալների համար նախատեսված զրուցարանները: 


© shamshyan.com 

Комментариев нет: