Տեսե՞լ եք Ադրբեջանի ղեկավարն ասի՝ Խորհրդային Հայաստանի տարածք կա մեր վերահսկողության տակ. Մարուքյան - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

5/21/2021

Տեսե՞լ եք Ադրբեջանի ղեկավարն ասի՝ Խորհրդային Հայաստանի տարածք կա մեր վերահսկողության տակ. Մարուքյան

 Ես չգիտեմ, թե ում վրա է վարչապետը մուննաթ գալիս, ուզում եմ հասկանալ, թե ով է մեղավոր, որ կառավարությունը ասում է՝ թուղթը պետք է գաղտնի մնար, բայց գաղտնի չի մնացել: Այս մասին, այսօր՝ մայիսի 20-ին, ԱԺ-ում հայտարարեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:



«Ում վրա եք մուննաթ գալիս, դուք մի թուղթ չեք կարողանում գաղտնի բանակցել, սահմանները ոնց եք պահելու:



Հաջորդը, ո՞վ է ասել, որ այս հարցը մինչեւ ընտրությունները պետք էր քննարկել: Այո, զորքը մտել էր Հայաստանի տարածք, ասվել էր չենք հանդուրժելու, բանակցություններով դուրս ենք հանելու, բայց դա չէր ենթադրում նոր պարտավորություններ:


Այս նոր փաստաթղթում հղում կա նոյեմբերի 9-ի փաստաթղթին: Հիմա հարց եմ ուզում տալ՝ բա ռազմագերիների հարցն ի՞նչ եղավ: ռամզագերիներին չեն վերադարձնում, դուք ինչի՞ եք նոր բաներ քննարկում իրենց հետ: նոյեմբերի փաստաթուղթը չիմպլեմենտացրած, նորը ո՞նց եք ստորագրում:


Վարչապետն ասում է՝ սուտ է, չկա անկլավների հարց, հետո այստեղ ամբիոնից հայտարարում է, որ Սովետական Ադրբեջանի տարածքներ կան մեր վերահսկողության տակ: Բա եթե սուտ են ասում, թե տարածքների հարց է քննարկվում, ինչի՞ եք ամբիոնից գալիս տենց բան ասում: Ուրեմն ճիշտ են ասում: Գուցե այդ թղթի մեջ չկա, մեկ ուրիշ թղթի մեջ կա, կամ բանավոր է լինելու: Տեսե՞լ եք Ադրբեջանի ղեկավարն ասի, որ Խորհրդային Հայաստանի տարածք կա մեր վերահսկողության տակ»,-ասաց նա:

Комментариев нет: