ՀՖՖ պաշտոնական կայքը հետևյալ հաղորդագրությունն է տարածել․ «Հայաստանի ազգային հավաքականը մայիսի 30-ին չարտերային թռիչքով մեկնեց Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբ, որտեղ կնախապատրաստվի Խորվաթիա-Հայաստան ընկերական հանդիպմանը։ Մեր ազգային ընտրանին Զագրեբ է մեկնել հետևյալ կազմով․
Դարպասապահներ
Դավիդ Յուրչենկո – «Ալաշկերտ»
Արման Ներսեսյան – ԲԿՄԱ
Գրիգոր Մելիքսեթյան – «Արարատ»
Պաշտպաններ
Անդրե Չալըշըր – «Սիլկեբորգ» (Դանիա)
Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»
Ալբերտ Խաչումյան – «Արարատ-Արմենիա»
Դավիթ Տերտերյան – «Արարատ-Արմենիա»
Հակոբ Հակոբյան – «Ուրարտու»
Ժոաո Արարատ Մոնրոյ – «Նոա»
Կիսապաշտպաններ
Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)
Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Ժիրայր Շաղոյան – ԲԿՄԱ
Կարեն Մուրադյան – «Արարատ»
Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»
Վբեյմար Անգուլո – «Արարատ-Արմենիա»
Հարձակվողներ
Արթուր Միրանյան – «Ուրարտու»
Կարեն Մելքոնյան – «Ուրարտու»
Տիգրան Բարսեղյանը, Վարազդատ Հարոյանը, Կամո Հովհաննիսյանը, Վահան Բիչախչյանը, Էդգար Բաբայանը և Սարգիս Ադամյանը հավաքականին կմիանան արդեն Խորվաթիայում»,- նշված է հրապարակման մեջ:
Հավելենք, որ Խոակին Կապառոսի գլխավորած թիմը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի մայիսի 5-ին՝ Ստոկհոլմում ուժերը չափելով Շվեդիայի հավաքականի հետ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նախնական հայտացուցակից դուրս են մնացել հարձակողական ոճի կիսապաշտպաններ Գևորգ Ղազարյանը (վատառողջ լինելու պատճառով) և Դավիդ Դավիդյանը (վնասվածք ստանալու հետևանքով), որոնց փոխարինել են «Նոայի» պաշտպան Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատն ու լատվիական «Ռիգայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Էդգար Բաբայանը:
Комментариев нет:
Отправить комментарий