«Հայերը մեր ընկերներն են, և մենք պատրաստ չենք ընդունել թուրքերի օգնությունը». պաղեստինցիներ - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

5/19/2021

«Հայերը մեր ընկերներն են, և մենք պատրաստ չենք ընդունել թուրքերի օգնությունը». պաղեստինցիներ

 Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը, որը նաև «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիրն է և հավատարմագրված լրագրող Իսրայելում, Ermenihaber-ի հետ զրույցում մեկնաբանել է պաղեստինաիսրայելական հակամարտության մասին Թուրքիայի արած հայտարարությունները։



Ըստ Չերնամորյանի՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունները շատ բացասական են ընդունվել թե՛ Իսրայելում և թե՛ Պաղեստինում։ Պաղեստինցիները հայտարարել են. «Հայերը մեր ընկերներն են, և պաղեստինաիսրայելական հակամարտությունը մի՛ համեմատեք արցախյան հակամարտության հետ։ Մենք պատրաստ չենք ընդունել թուրքերի օգնությունը»։


Հիշեցնենք, որ Էրդողանը դատապարտել էր Իսրայելի ռազմագործողությունները պաղեստինցի արաբների դեմ։ Զորակցություն հայտնելով Պաղեստինին՝ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ լիովին պատրաստ են այդ ինքնավարությանը տրամադրել այն ողջ օգնությունը, ինչը Լեռնային Ղարաբաղի պարագայում տրամադրել էին Ադրբեջանին։

Комментариев нет: