Ընդունում եմ իմ սխալը, որ զինվորի հացը գողացող գեներալներին դուրս չեմ վռնդել. Փաշինյանը՝ սպիտակցիներին (տեսանյութ) - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

5/31/2021

Ընդունում եմ իմ սխալը, որ զինվորի հացը գողացող գեներալներին դուրս չեմ վռնդել. Փաշինյանը՝ սպիտակցիներին (տեսանյութ)

 



Շարունակելով Լոռու մարզի համակիրների հետ գանդիպումները, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այցելել է Սպիտակ քաղաք: Նա հանդիպել է բնակիչների հետ, որից հետո իր խոսքում նշել, որ վերջապես կարող է նախ արձանագրել մի բան՝ Երևան-Սպիտակ ավտոճանապարհն արդեն փոքրիշատե տանելի վիճակում է:



Այս համատեքստում, Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սւորեն Պապիկյանը լրացրեց, որ այս տարի նախատեսված են նաև Սպիտակի ոլորանների նորոգման աշխատանքներ, ինչից հետո Երևան-Սպիտակ ավտոճանապարհի նորոգումն ավարտված կհամարեն:


Հաջորդը վարչապետի պաշտոնակատարը խոսեց աղետի գոտու վերացման մասին: Նա ասաց, որ  վերջին շրջանում իրենց կառավարությունը 3 միլիարդ դրամ է հատկացրել, որպեսզի տարիներ առաջ կազմված ցուցակները՝ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացածների, վերջապես բնակարաններով ապահովվեն, որից հետո կրկին պետք է վերանայվի, թե ում նկատմամաբ պետությունը ունի պարտավորություն:



Նիկոլ Փաշինյանը խոսեց առողջապահության ու մյուս ոլորտների դրական փոփոխությունների մասին, այնուհետ՝ արդի խնդիրների մասին:


«Մարդիկ, որոնք տարիներ շարունակ դավաճանական գործունեությամբ են զբաղվել ներսից և դրսից, այժմ մեզ մեղադրում են դավաճանության մեջ: Եթե մենք դավաճան ենք, էսքան մարդն ի՞նչ գործ ունի էստեղ:


Մենք կառուցել ենք ճանապարհներ, բայց միլիոնատեր չենք դարձել: Կա՞ արդյոք 98-ից հետո աշխատած մի պաշտոնյա, որ ճանապարհաշինության մեջ ներգրավված է եղել ու միլիոնատեր չէ: Դուք չեք գտնի էդպիսի պաշտոնյա, որ միլիարդներ ծախսեր և միլիոններ գրպանը չդներ:


Այո, մենք պարտվել ենք, բայց ես հպարտ եմ, որ մենք այդ պարտությունից հետո էլ հայացք փախցնելու կարիք չունենք: Հակառակորդը նրան, ինչին պատրաստվում էր 30 տարի, մենք պատշաճ պատրաստվեցինք 2 տարի: Բանակը նախկինների համար առաջին հերթին քաղաքական գործիք էր, որով էլ ջարդեցին բանակի ողնաշարը:


Բանակից մենք երբևէ չենք պահանջել մեզ քաղաքական աջակցություն ցույց տալ, մենք մեր սպաներին ու գեներալներին պատվել ենք՝ որքան հնարավոր է, անկախ քաղաքական ուղղվածությունից: Բայց էստեղ են ասել՝ խոզի գլուխը ինչքան դնում ես խալու վրա, գլորվել ընկել է ցեխը: Հիմա մարդը, ում ես տվել եմ գեներալ լեյտնենանտի, տվել եմ գեներալ-գնդապետի կոչում, ամբողջ պատերազմի ընթացքում մեջքին կանգնած եմ եղել, էսօր դարձել է գեղերի ետնամասերում Քոչարյանի բուկլետ բաժանող: Լավ էլ գտել ես քո տեղը:



Ես ընդունում եմ իմ սխալը, որ 2018 թվականին վարչապետ դառնալով, զինվորի հաց գողացող բոլոր գեներալների վզակոթին տալով դուրս չեմ վռնդել, որովհետև նրանք հիմա դարձել են Քոչարյանի, Սերժի բուկլետ բաժանող, դա ձեր կյանքի բարձրագույն կոչումն է, դուք բուկլետ բաժանող եղել եք, բուկլետ բաժանող էլ կմնաք, էս ժողովուրդը ձեզ չի ներելու ծախու գեներալներ, չի՛ ներելու:


Չպետք է մեր սթափությունը կորցնենք, թշնամին կանգնած է մեր սահմանին, թշնամին ուզում է իր կամքը թելադրել նաև հունիսի 20-ի ընտրություններում և գիտեք, թե ում է ուզում տեսնել, թույլ չենք տալու»,-նշեց վարչապետի պաշտոնակատարը՝ հիշեցնելով հայելային եղանակով զորքերը ետ քաշելու պատրաստակամության մասին ու ասելով, որ յուրաքանչյուր անկախ պետություն այդ խնդրին  բախվում է, դա երկրի շուրջ անձեռմխելի պարիսպ կառուցելն է:




Комментариев нет: