«Ադրբեջանցիները գյուղ եկող մեքենան կանգնեցրել են, ծխախոտ ուզել. ճանապարհը կտրել ենք, բայց մութ է, չգիտենք՝ որտեղ են». Խոզնավարի համայնքապետ - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

5/23/2021

«Ադրբեջանցիները գյուղ եկող մեքենան կանգնեցրել են, ծխախոտ ուզել. ճանապարհը կտրել ենք, բայց մութ է, չգիտենք՝ որտեղ են». Խոզնավարի համայնքապետ

Քիչ առաջ ադրբեջանցիները գյուղ եկող մեքենան կանգնեցրել են, ծխախոտ ուզել, հիմա եկել ենք, իրենց ճանապարհը կտրել: Այս մասին «Թերթ»-ին հայտնել է Խոզնավարի համայնքապետ Վարո Գրիգորյանը:

«Այս պահին մութ է, բան չի երևում, չգիտենք՝ ուր են»,- ասել է Գրիգորյանը:

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ միջգերատեսչական հանձնաժողով էր ստեղծվել, որը երեկ Խոզնավար համայնքում էր, և հարցին՝ ինչ աշխատանքներ է իրականացրել հանձնաժողովը, համայքնապետը նշել է՝ միջգերատեսչական հանձնաժողովի մասին տեղեկություն չունի. «Ոչ մի բանից տեղյակ չեմ»:

Վարո Գրիգորյանը նշել է, որ իրավիճակը գյուղում նորմալ է: Դիտարկմանը՝ ավելի վաղ հայտնել էր, որ ռուսական զորքը հայկական զորքի հետ գալիս է, որ կանգնի Խոզնավարի սահմանին, համայնքապետը պատասխանել է. «Ռուսական «Վիլիս»-ը եկել, բարձրացել է սարը, գյուղ չի մտել»: Հարցին՝ ռուսական զորքը հայկական զորքի հետ միասի՞ն է այնտեղ, համայնքապետը դրական պատասխան է տվել:

Комментариев нет: