ՀՀ տարածք ներթափանցած ադրբեջանցի զինվորականների մի մասը վերադարձել է ելման դիրքեր, իրադրությունը նույնն է. ՊՆ - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

5/23/2021

ՀՀ տարածք ներթափանցած ադրբեջանցի զինվորականների մի մասը վերադարձել է ելման դիրքեր, իրադրությունը նույնն է. ՊՆ

 Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 23-ի կեսօրի դրությամբ, համեմատաբար կայուն է, միջադեպեր չեն արձանագրվել։



ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մայիսի 22-ի երեկոյան ադրբեջանական ԶՈՒ Հայաստանի տարածք ներթափանցած անձնակազմի մի մասը վերադարձել է ելման դիրքեր: Մամուլում շրջանառվող պնդումը, թե «Սյունիքի մարզի Սև լճի մոտ 1000-ից ավելի ադրբեջանցի զինվորական կա» չի համապատասխանու  իրականությանը:


Հայկական զինված ուժերի ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են իրադրությունը` շարունակելով  արգելափակված  պահել ադրբեջանցի զինվորականներին։

Комментариев нет: