ԱՄՆ Պետդեպարտամենտը սահմանին Ադրբեջանի գործողություններն անվանել է անպատասխանատու և սադրիչ:
Վաշինգտոնը ուշադիր հետևում է իրավիճակին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին և այդ տարածքներում զորքերի ցանկացած տեղաշարժ անպատասխանատու է համարում: Այս մասին ասաց Պետդեպարտամենտի խոսնակ Ջալինա Փորթերը:
Բացի այդ, ԱՄՆ-ն ակնկալում է, որ Ադրբեջանն անմիջապես դուրս կբերի բոլոր զորքերը Հայաստանի հետ սահմանից և կհրաժարվի սադրանքներից:
No comments:
Post a Comment