Խոակին Կապառոսը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

5/25/2021

Խոակին Կապառոսը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

 23 ֆուտբոլիստ, որոնցից 5-ը՝ նորեկ: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը:



Առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել ԲԿՄԱ-ի դարպասապահ Արման Ներսեսյանը, «Արարատ-Արմենիայի» պաշտպաններ Ալբերտ Խաչումյանը և Դավիթ Տերտերյանը, «Ալաշկերտի» կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը և «Ուրարտուի» հարձակվող Կարեն Մելքոնյանը:



ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Խոակին Կապառոսը խոսել է առաջիկա հանդիպումների կարևորության մասին և մեկնաբանել ֆուտբոլիստների ընտրությունը.


«Առաջիկա երկու հանդիպումները շատ կարևոր են: Մրցելու ենք թիմերի դեմ, որոնք պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը՝ նախապատրաստվելով սեպտեմբերին կայանալիք պաշտոնական հանդիպումներին: Երբ խաղում է ազգային հավաքականը, չկան ընկերական հանդիպումներ. բոլոր խաղերն էլ կարևոր են, քանի որ մենք ներկայացնում ենք ազգը և երկիրը:


Հիմնական կազմի մի շարք ֆուտբոլիստներ այս անգամ բացակայում են ցուցակից: Մենք շատ լավ ենք ճանաչում այդ ֆուտբոլիստներին, մեծ հույսեր ենք կապում նրանց հետ և շատ կարևորում նրանց դերը, սակայն այս անգամ որոշել ենք հանգստի հնարավորություն տալ նրանց և գործի մեջ տեսնել մի քանի երիտասարդների: Կարծում եմ՝ սրանից ավելի լավ հնարավորություն չի կարող լինել նրանց համար: Հրավիրել ենք այն ֆուտբոլիստներին, որոնք իրենց լավ են դրսևորել ներքին առաջնությունում և ցանկանում ենք ստուգել նրանց կարողությունները Խորվաթիայի և Շվեդիայի կարգի հզոր հավաքականների դեմ խաղերում»:



Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ամբողջական ցուցակը՝


Դարպասապահներ


Դավիթ Յուրչենկո – «Ալաշկերտ»


Գրիգոր Մելիքսեթյան – «Արարատ»


Արման Ներսեսյան – ԲԿՄԱ


Պաշտպաններ


Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան)


Վարազդատ Հարոյան – «Աստանա» (Ղազախստան)


Անդրե Չալըշըր – «Ապոլոն Սմիրնիս» (Հունաստան)


Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»


Հակոբ Հակոբյան «Ուրարտու»


Ալբերտ Խաչումյան – «Արարատ-Արմենիա»


Դավիթ Տերտերյան – «Արարատ-Արմենիա»


Կիսապաշտպաններ


Գևորգ Ղազարյան - «Լամիա» (Հունաստան)


Տիգրան Բարսեղյան - «Աստանա» (Ղազախստան)


Վահան Բիչախչյան - «Ժիլինա» (Սլովակիա)


Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)


Էդուարդ Սպերցյան «Կրասնոդար» (Ռուսաստան)


Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»


Կարեն Մուրադյան - «Արարատ»


Անգուլո Վբեյմար - «Արարատ-Արմենիա»


Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ


Դավիդ Դավիդյան - «Ալաշկերտ»


Հարձակվողներ


Սարգիս Ադամյան - «Հոֆենհայմ» (Գերմանիա)


Արթուր Միրանյան - «Ուրարտու»


Կարեն Մելքոնյան - «Ուրարտու»


Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը հունիսին անցկացնելու է ընկերական 2 հանդիպում: Հունիսի 1-ին՝ ժամը 20:00-ին (Երևանի ժամանակով)՝ Վելիկա Գորիցայի Քաղաքային մարզադաշտում, կկայանա Խորվաթիա-Հայաստան, իսկ հունիսի 5-ին՝ ժամը 22։45-ին՝ Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում՝ Շվեդիա-Հայաստան ընկերական հանդիպումը:



Комментариев нет: