Ռուսների տարօրինակ բարեկամության արդյունքում հայերը Կովկասից մաքրվում են. Արայիկ Սարգսյան - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

5/24/2021

Ռուսների տարօրինակ բարեկամության արդյունքում հայերը Կովկասից մաքրվում են. Արայիկ Սարգսյան

 


AD TV «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ՀՀ-ում Մակեդոնիայի նախկին պատվո հյուպատոս Արայիկ Սարգսյանն ասաց, որ հայոց բանակին թե դրսից, թե ներսից հարվածում են և այս պահին պետք է սատար կանգնել ու աջակցել մեր բանակին բոլոր հնարավոր միջոցներով:
Նա նշեց, որ հայ զինվորը չի պարտվել Արցախյան վերջին պատերազմում: Միակ մեղավորը ապիկար ռազմաքաղաքական ղեկավարությունն էր, դավաճանությունները և պետք չէ աչքաթող անել, որ մի քանի երկրներ հարձակվեցին Արցախի չճանաչված, բայց դե ֆակտո գործող պետության դեմ:

Վերջինս կապում է նաև Իսրայելում պաղեստինցիների դեմ սկսած հրեաների գործողությունները, նշելով, որ դրան զուգահեռ Թուրքիան պիտի ռազմական ագրեսիա սանձազերծեր Սյունիքի դեմ,սակայն նրանց ծրագիրը խափանվեց:
Սարգսյանը հիշեցնում է նաև,որ այն օրը, երբ ադրբեջանցի ասկյարները ներխուժեցին Սյունիքի մարզ ու դիրքավորվեցին Սև լճի մոտ՝ նույն օրը Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել:

«Ռուսների տարօրինակ բարեկամության արդյունքում հայերը Կովկասից մաքրվում են , եղբայր: Այսօր Արցախից մնացել է 100 հազար մարդ, չկա Արցախ, չի լինելու Արցախը: Քոչարյան, մոչարյան, ոչ ոք չի փրկի: Նրանք խամաճիկ են Պուտինի ձեռքին, ինչպես Նիկոլ Փաշինյանը: Եթե նրանց թվում է, թե իրենք կարող են 17 պլյուսով թաքուն խաղեր խաղան, որ պերեվարոտ չլինի, սաղ այս խաղի նպատակը՝ Փաշինյանը խոստովանեց, Հայաստանը խուսափեց քաղաքացիական պատերազմից»,-ասաց Արայիկ Սարգսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:


Комментариев нет: