Եվրամիությունը խոսքից անցավ գործի - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

5/26/2021

Եվրամիությունը խոսքից անցավ գործի

 Եվրամիության անդամ պետությունների ղեկավարները որոշեցին փակել օդային տարածքը բելառուսական ավիաընկերությունների համար, ինչպես նաև արգելեցին բելառուսական օդանավերի վայրէջքը Եվրամիության տարածքում գտնվող օդանավակայաններում, տեղեկացնում է Euronews-ը:



Միաժամանակ, եվրոպական ավիափոխադրողներին խորհուրդ է տրվել Բելառուսի օդային տարածքը չօգտագործել տարանցման համար:


Սա Մինսկի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի պատասխանն էր, երբ Աթենքից Վիլնյուս թռչող Ryanair-ի ինքնաթիռին անհեթեթ պատրվակով ստիպեցին վայրէջք կատարել, իսկ այդ չվերթով թռչող բելառուս ընդդիմադիր լրագրող Ռոման Պրոտասևիչին ու նրա ընկերուհուն ձերբակալեցին հենց օդանավակայանի տերմինալում:


ԵՄ որոշումից առաջ արդեն մի քանի պետություն փակել էր իր օդային տարածքը բելառուսական օդանավերի համար՝ կատարվածը որակելով «պետական օդային ծովահենություն»:


Բրյուսելում ընդունված որոշումներին աջակցություն է հայտնել Վաշինգտոնը:


Սպիտակ տունը տեղեկացրել է, որ նախագահ Բայդենն արդեն հանձնարարել է համապատասխան միջոցներ մշակել՝ պատասխանատվության ենթարկելու նրանց, ովքեր կապ ունեն ինքնաթիռի միջադեպի հետ:



Комментариев нет: